Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Փոս է, փոս

Փոս է, փոս
24.10.2013 | 18:56

Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինի` երևանցի Սմբատ Մարգարյանի, մրցելույթի մասին թեև տեղեկացրել են, այդուհանդերձ հիշեցնենք, որ 56 կգ քաշային կարգում մեր ծանրորդը բավական համեստ մրցելույթ է ունեցել ու երկամարտի 239 (107+132) կիլոգրամ արդյունքով տեղ զբաղեցրել տասնմեկերորդ հորիզոնականում: Ասել է թե ճիշտ և ճիշտ այն տեղում, որը նշել էինք առաջնության մեկնարկից առաջ գրված մեր մեր նյութում: Ցավոք սրտի մենք նույնությամբ ճշմարտացի եղանք և մեր հաջորդ մասնակցի` 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանի մրցելույթի կանխագուշակման հարցում. մեր ծանորդը երկամարտի 307 (137+170) կիլոգրամով զբաղեցրել է տասնմեկերորդ հորիզոնականը: Զուգահեռաբար նշենք նաև, որ ոչ Սմբատը, ոչ էլ Վանիկն իրենց ելույթներում անգամ չեն էլ փորձել մոտենալ նախապես հայտավորված պատվերներին (համապատասխանաբար 255 և 320 կիլոգրամ), թեպետ եթե դրանք անգամ ֆիկցիա չլինեին, միևնույն է, մենք էլի ինչ-որ բանի ակնկալիք չէինք կարող ունենալ, որքան էլ ընդունված է համարել, թե օլիմպիական խաղերին հաջորդող աշխարհի առաջնությունն արդյունքների առումով թույլ է լինում: Մերկապարանոց չլինելու համար հիշատակենք մեր մարզիկների ներկայացրած քաշային կարգերում առաջին երեք տեղերը գրաված մարզիկների արդյունքները` 56 կգ քաշային կարգ. Չոլ Յուն Օմ` 289 (127+162), Քինգքվան Լոնգ` 287 (130+157), Կիմ Տվան Թաչ` 283 (126+157), 69 կգ քաշային կարգ. Հուի Լիաո` 358 (160+198), Օլեգ Չեն` 340 (160+180), Ֆիրիդուն Գուլիև` 337 (143+194): Համեմատեք այս արդյունքները մերոնցի հետ ու եզրակացություններն արեք Ձեզ համար: Իսկ եթե որևէ մեկը կա, ով կարծում է, թե մեր երրորդ մասնակիցը` Հայկ Հակոբյանը, կարող է որևէ բան շտկել, չարաչար սխալվում է: Մենք նրան կանխագուշակել ենք 16-19-րդ տեղերը: Իհարկե, որքան կուրախանայինք, եթե սխալված լինեինք, սակայն ակնհայտ է, որ սխալվողը մենք չենք, այլ ոլորտի համար պատասխանատուները, ովքեր մարզասերերին կերակրում են իրենց դատարկ աշխատանքի արդյունքներով:

Ցավալի է, սակայն այս է այսօրվա հայկական ծանրամարտի տխուր իրականությունը: Իհարկե, եթե չլիներ այս ընկճված վիճակը, կարելի էր գրել, թե երկու տարվա որակազրկումից հետո ինչ ֆանտաստիկ վերադարձ ունեցավ չին Հուի Լիաոն` չեմպիոն դառնալը համեմելով աշխարհի երկու ռեկորդով, բրոնզը ձեռք գցելու համար ինչ ապշեցուցիչ մրցելույթ ունեցավ ազերի Ֆիրիդուն Գուլիևը` նաև դերասանության ու այլ կապիկությունների ճանապարհով ազդելով մրցավարների վրա, սակայն դրանից մեզ համար ոչ տաք է, ոչ էլ պաղ, քանզի վերջին երկու տարում փոսում հայտնված հայկական ծանրամարտը կենդանության նշաններ չի էլ ուզում ցույց տալ: Նկատի ունեմ մեծահասակների ծանրամարտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ